Կազանի օդանավակայանում իրար է բախվել 2 ինքնաթիռ

12:41 • 26.02.13

ՌԴ Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի միջազգային օդանավակայանում այսօր առավոտյան իրար է բախվել 2 ինքնաթիռ, հայտնում է Взгляд-ը։

 

Առավոտյան ժամը 8։12-ին օդանավակայանում վայրէջք է կատարել Ուլյանովսկ-Կազան թռիչքն իրականացնող Ան-124-ը։ Միջադեպը գրանցվել է ուղևորներին իջեցնելուց հետո ինքնաթիռը կայանելիս. օդանավը ձախ թևով վնասել է տեխնիկական սպասարկման մեջ գտնվող Յակ-42 ինքնաթիռին։

 

Ան-124-ում այդ պահին եղել է 8 հոգանոց անձնակազմը, ուղևոր չի եղել, իսկ Յակ-42-ը եղել է դատարկ։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։