ԱՄՆ-ի հետ սառը պատերազմի համար հիմքեր չկան. Դմիտրի Մեդվեդև

10:00 • 26.02.13

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմ սկսելու պատճառ չկա, քանի որ երկու պետություններն էլ ընդունակ են համատեղ լուծել ի հայտ եկած խնդիրները, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ բրազիլական Globo հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

Մեդվեդևը բրազիլական լրատվամիջոցնենրի հետ հանդիպել էր անցյալ շաբաթ՝աշխատանքային այցով Բրազիլիա կատարած այցի ընթացքում, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Որևէ սառը պատերազմ չկա, և չկա նաև դրա առաջացման համար պատճառ, սակայն երկրների միջև հարաբերությունները ժամանակ առ ժամանակ կարող են սրվել»,-ասել է Մեդվեդևը։

 

Նա որպես օրինակ նշել է «Մագնիտսկու օրենքը» (ԱՄՆ-ի այս օրենքը պատժամիջոցներ է սահմանում որոշ ռուս քաղաքական գործիչների նկատմամբ), որը ոչ միայն Օբամայի տեսակետն է, այլ Սենատի, և նրանք միաձուլված են։ «Դա արդեն այլ իշխանություն է, դա օրենսդրական իշխանություն է»,-ասել է ՌԴ վարչապետը։