Մերկելն ու Էրդողանը հանդիպել են կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին. ներկա է եղել նաև Արամ Աթեշյանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների 7 հոգևոր առաջնորդների հետ, տեղեկացնում է «Ակօս»-ը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Պոլսո պատրարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Հանդիպումը տևել է 20 րոպե։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլերը ցանկություն էր հայտնել հանդիպելու նաև փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հետ՝ նրա հետ քննարկելու Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցերը։










