Նեպալի բնակչուհին ռեկորդ է սահմանել՝ մեկ շաբաթում 2 անգամ մագլցելով Էվերեստը

09:12 • 26.02.13

Երիտասարդ նեպալցի Չհուրիմ անունով ալպինիստուհին պաշտոնապես գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում որպես պատմության մեջ միակ մարդ, ով մեկ սեզոնի ընթացքում երկու անգամ մագլցել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստ լեռը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։


Ըստ
գործակալության տվյալների՝ Չհուրիմը լեռը  բարձրացել է 2012թ. մայիսի 12-ին և 19-ին, որի բարձրությունը կազմում է 8 850 մետր։


Երկուշաբթի
Նեպալի տուրիզմի նախարար Պոստա Բահադուր Բոգատին 29-ամյա Չհուրիմիին պաշտոնապես հանձնել է իր անունը Ռեկորդների գրքում գրանցելու մասին վկայականը։ Ալպինիստուհին խոստովանել է, որ ապագայում նախատեսում է գրավել նաև երկրագնդի այլ բարձունքներ։