Վատիկանը փոխել է Պապի ընտրությունների կանոնները` բրիտանացի կարդինալի ինքնաբացարկից հետո

23:19 • 26.02.13

«Վատիկանը որոշում է կայացրել կանխել հնարավոր «դոմինոյի էֆեկտը», այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հեռացավ պաշտոնից` սեռական բնույթի հանցագործությունների մեջ ներգրավված լինելու մեղադրանքներից հետո», - գրում է The Times-ի Հռոմի թղթակից Ջեյմս Բոունը:


Աթոռից հրաժարվելուց ընդամենը երեք օր առաջ Բենեդիկտոս 16-րդ Պապը փոփոխություններ մտցրեց հովվապետի ընտրության օրենքի մեջ՝ փորձելով կանխել այլ կարդինալների հարկադրական հրաժարումը հաջորդ Պապի ընտրություններից, գրում է պարբերականը:


«Այդ նախաձեռնությունը ստացվել է, երբ կարդինալ Քիտ Օ'Բրայենը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա կոնկլավում Մեծ Բրիտանիային պատկանող միակ ձայնից և Հռոմ չի գնա հաջորդ ամիս: Կիրակի մեղադրանքներ էին հրապարակվել, թե նա «անվայելուչ» վարք է դրսևորել 4 հոգևորականների հանդեպ 1980-ական թվականներին: Նա մերժում է այդ ամենը», - ասվում է հոդվածում:


«Պապի որոշ այլ ընտրողներից, այդ թվում ողջ Իռլանդիայի կարդինալ Շոն Բրեյդիից և կարդինալ Ռոջեր Մախոնիից, ով Լոս-Անջելեսի նախկին արքեպիսկոպոսն է, պահանջում են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց հոգևորականների կողմից սեռական ոտնձգությունների դեպքերը թաքցնելու մեջ ներգրավված լինելու մեղադրանքով», - գրում է հեղինակը:


Վատիկանը հրաժարվել է մեկնաբանել կարդինալ Օ'Բրայենի որոշումը: Պապական քաղաքի կուլուարներում փորձում են լռեցնել հնչեղություն ստացած՝ եկեղեցում սեռական հանցագործությունների հետ առնչվող սկանդալները և պապական Կուրիայում ենթադրյալ «համասեռական լոբբին», հիշեցնում է պարբերականը:


«Նախօրեին Բենեդիկտոս 16-րդը հանդիպել էր երեք կարդինալների հետ, որոնք նրա համար գաղտնի զեկույց էին պատրաստել Վատիկանից գաղտնի տեղեկությունների արտահոսքի սկանդալի վերաբերյալ, որը կապված էր պապական թղթերի առևանգման հետ, որոնցում, ինչպես ենթադրվում է, տեղեկություններ կան ոչ ավանդական կողմնորոշում ունեցող կղերականների հանդեպ հնարավոր շանտաժի դեպքերի մասին», - գրում է հոդվածի հեղինակը: