Խուզարկումներ «Ռուսալ»-ի մոսկովյան գրասենյակում՝ հարկերից խուսափելու գործով
Ալյումինի խոշորագույն արտադրող «Ռուսալ» ընկերության մոսկովյան գրասենյակում խուզարկումներ են անցկացվում 200 մլն ռուբլու հարկերի վճարումից խուսափելու քրեական գործի շրջանակում, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահներին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ քննիչները քրեական գործ են հարուցել «Ռուսալ ֆոլգա» («Русал Фольга») ԲԲԸ ղեկավար Իգոր Կասյանովի դեմ՝ հարկերից խուսափելու համար։
Ընկերությունը հարկային մարմինների մեղադրանքն անհիմն է համարում։
«Ռուսալ»-ին է պատկանում այլումինի փայլաթիթեղի արտադրության Երևանի «Արմենալ» ընկերությունը։










