Ասադի տապալումը կարող է պատերազմ առաջացնել Լիբանանում և Իրաքում

19:00 • 27.02.13

Ւրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը կարող է պատերազմների հանգեցնել հարևան Իրաքում և Լիբանանում, հայտնում է AP-ն:

 

Նա մանրամասնել է, որ խոսքը «աղանդավորական պատերազմի» մասին է, որի հետևանքով այդ երկրները «դրախտի» կվերածվեն Ալ-Կաիդայի համար, ինչը կապակայունացնի ամբողջ Միջին Արևելքը:

 

Աղբյուրը նշում է, որ Իրաքում աճում է լարվածությունը Իրաքի շիա մեծամասնության և սուննի փոքրամասնության միջև՝ ԱՄՆ-ի այդ երկիր ներխուժելուց մոտ 1 տասնամյակ անց:

 

Սիրիայի պատերազմը, նշում է AP-ն, ևս կրոնական երանգավորում է ստանում՝ գերազանցապես սուննի ապստամբներով, որ պայքարում են հիմնական շիա ալավիներից բաղկացած իշխող վերնախավի դեմ: