Սիրիայում սրտի կաթվածից հայ լրագրող է մահացել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 77 տարեկանում սրտի կաթվածից մահացել է սիրիահայ լրագրող Միհրան Յուսեֆ Խեդերյանը, տեղեկությունը տարածել է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Նրա կարիերան տևել է մոտ 45 տարի։ Այդ ընթացքում նա աշխատել է ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ ռադիոյում։
Նա միշտ մերժել է արբանյակային հեռուստաընկերություններում աշխատելու հրավերները՝ պատճառաբանելով, որ չի կարող հեռանալ իր սիրելի Դամասկոսից։
Խեդերյանն ավելի վաղ հայկական մի քանի մասնավոր դպրոցների տնօրեն է եղել։










