Վրաստանի սահմանին ՀՀ քաղաքացու մեքենայի բեռնախցիկում թանկարժեք քարեր են հայտնաբերվել

16:43 • 27.02.13

Հայ-վրացական սահմանի «Սադախլո» (Բագրատաշեն) անցակետում այսօր թանկարժեք քարերի մաքսանենգության փորձեր են կանխվել, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Ինչպես հաղորդում է Վրաստանի սահմանային ոստիկանությունը՝ թանկարժեք իրերը թաքցված են եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեքենայի բեռնախցիկում։

 

Երկրորդ դեպքում թանկարժեք իրերը դարձյալ տեղափոխվել են Հայաստանից. թանկարժեք քարեր է փորձել դուրս բերել Սիրիայի մի քաղաքացի։ Չնայած, որ նա հայտարարագրել է բոլոր ոսկյա իրերը, սակայն նրա դրամապանակում հայտնաբերվել է 3-4 կարատանոց քար, ենթադրվում է՝ ադամանդ։

 

Հայտնաբերված թանկարժեք քարերն ուղարկվել են փորձաքննության։