Բերբանկում 36-ամյա հայուհին վրաերթի է ենթարկել անդամալույծ տղամարդուն ու փախուստի դիմել
ԱՄՆ Բերբանկ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) հերթական հայը դատարանի առջև կկանգնի: Ինչպես հաղորդում է ամերիկյան Burbankleader.com կայքը, 38-ամյա Իրինա Սարաֆյանը ձերբակալվել է՝ 30-ամյա մի անդամալույծի վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու համար:
Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ. Իրինան BMW մակնիշի ավտոմեքենայով երկու ճանապարհների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անվասայլակով տեղաշարժվող 30-ամյա մի երիտասարդի (անունը չի հաղորդվում): Անդամալույծն ընկել է անվասայլակից, իսկ Սարաֆյանը փախուստի է դիմել: Պատահարի ականատեսներից մեկը, սակայն, հետապնդել ու ի վերջո կանգնեցրել է Սարաֆյանի ավտոմեքենան:
Տղամարդը բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է: Սարաֆյանը 50 հազ. դոլար գրավի դրմաց ժամանակավոր ազատ է արձակել: Ճանապարհատրանսպորտային պատահարի գործով դատավարությունը նախանշված է հաջորդ ամիս:










