Չինաստանի տարրական դպրոցներից մեկում դարպասներն ընկել են երեխաների վրա. 4 զոհ, 18 վիրավոր

10:03 • 27.02.13

Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգի Լաոհեկոու քաղաքի տարրական դպրոցներից մեկում հրմշտոցի ժամանակ 4 երեխա է մահացել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով ИТАР-ТАСС-ին։

 

Ըստ վերջին տվյալների՝ երեխաների վրա ընկել են դարպասները, որոնք չեն դիմացել ճնշմանը, երբ երեխաների ամբոխը փորձել է մտնել շենք։ Ավելի վաղ հաղորդվում էր շենքի փլուզման մասին, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել։

 

Այս պահին հաստատված է 4 աշակերտի մահը, 18-ը տեղափոխվել են հիվանդանոց, տուժածներից 6-ը գտնվում են ծանր վիճակում։