Բոգոտայի բնակիչները պետությանն են հանձնում իրենց էշերին

10:46 • 27.02.13

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի բնակիչները պետությանն են հանձնում իրենց էշերին և ձիերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Պետության նման ծրագրի նպատակն է քաղաքն ազատել խոշոր տնային կենդանիներից։ Կենդանիների տերերը փոխարենը կարող են գումար և նոր մեքենա ստանալ, կամ նրանց աջակցություն կտրամադրվի բիզնեսի զարգացման գործում։

 

Իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք ծրագրում են նման կերպ ստանալ 2.000 կենդանի, որոնք այնուհետ քաղաքից դուրս՝ ֆերմա կտարվեն։