Ռումինիայի իշխանությունները տեղացի գանգստերից վերցրել են նրա առյուծներին ու արջերին
Ռումինիայի իշխանությունները և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպություն տեղացի մի գանգստերից վերցրել են 4 առյուծներին ու 2 արջերին, որոնցով նա վախեցնում էր զոհերին, հայտնում է Associated Press-ը:
Նրանց քնացրել են և դուրս բերել տանից: Գանգստերի հարազատները հերքել են իրավապահների պնդումը, թե նա այդ կենդանիներին պահելու իրավունք չի ունեցել: Հարևանները պնդել են, թե նա ոչ թե վախեցրել է մարդկանց իր գազաններով, այլ պարզապես կենդանիներ շատ են սիրել:
Ինքը՝ գանգստերը՝ Իոն Բալինթ անունով, ձերբակալվել էր 22 փետրվարին: 48-ամյա գանգստերին մարդ առևանգելու, մարդասպանության, շանտաժի և ապօրինի զենք պահելու մեղադրանքներ են ներկայացվել:
2009-ին նա արդեն ազատազրկվել էր բռնության և մարդկանց առևտրի համար:










