Հայտնաբերվել է Հրազդան գետում խեղդված 13-ամյա տղայի դին

10:57 • 27.02.13

Այսօր` փետրվարի 27-ին` ժամը 09:00-ին, վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:


Ժամը 10։07-ի դրությամբ հայտնաբերվել է Ա. Բալայանի դին (ընկնելու վայրից 700 մ հեռավորության վրա):


Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: