Ֆրանսիայում մեկնարկել է աշխարհի «ամենաանուշաբույր»` Կիտրոնների փառատոնը (լուսանկարներ)

16:55 • 27.02.13

Ֆրանսիական Ռիվյերայում՝ Մենտոն փոքրիկ քաղաքում, մեկնարկել է աշխարհի ամենագունեղ ու «անուշաբույր» փառատոներից մեկը՝ Կիտրոնի փառատոնը, գրում է Daily Mail-ը։

 

La Fête du Citron անվանումով ուշագրավ փառատոնը կտևի 3 շաբաթ, և այդ ընթացքում կօգտագործվի մոտ 140 տոննա կիտրոն ու նարինջ։ Ամեն տարի այս փառատոնին ներկա գտնվելու համար աշխարհի տարբեր անկյուններից Մենտոն է ժամանում 230 հազարից ավելի զբոսաշրջիկ։

 

La Fête du Citron-ն այս տարի անց է կացվում «80 օր աշխարհի շուրջը» թեմայով։ «Կիտրոնանարնջային» ֆոտոշարքը ներկայացնում ենք ստորև.