Թող լո՛ւյս լինի. Բուլղարիայում հոգևորականը զոհաբերել է Rolex ժամացույցը՝ եկեղեցու լույսի պարտքը մարելու համար
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի արքեպիսկոպոս Նիկոլայը զոհաբերել է թանկարժեք Rolex ժամացույցը Սուրբ Աստվածածին եկեղեցուն։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, եկեղեցին վերջերս էլեկտրաէներգիայի համար խոշոր հաշիվ է ստացել, որը կազմել է մոտ 1500 եվրո։
Այդ հաշիվը մոտ 4 անգամ գերազանցել է սովորական չափը։
Բուլղարիայում վերջին շրջանում կտրուկ բարձրացել է էլեկտրաէներգիայի գինը։ Դա հանգեցրել էր բողոքի զանգվածային ակցիաների, որոնց պատճառով վարչապետ Բոյկո Բոյկովը հրաժարական տվեց։
Փետրվարի կեսին ցուցարարները բառացիորեն ծածկել էին մայրաքաղաք Սոֆիան։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց։ Շատ թոշակառուների համար էլեկտրաէներգիայի չափը գերազանցում է իրենց ստացած թոշակները։










