Ամոթ Սյունիքի մարզպետին. Ր. Հովհաննիսյանը խոնարհվեց ագարակցիների առաջ (լուսանկարներ, տեսանյութեր)

12:00 • 27.02.13

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր շարունակում է մարզային հանրահավաքների շարքը և այսօր նա Սյունիքի մարզում է, և նախատեսված է նրա հանդիպումները մարզի բոլոր քաղաքներում։


Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանդիպումների գրաֆիկն այսպիսի տեսք ունի.
1 Ագարակ 11:00
2 Մեղրի 12:00
3 Քաջարան 14:00
4 Կապան 15:00
5 Գորիս 17:00
6 Սիսիան 18:30:
 

Փետրվարի 24-ին Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում լինելուց հետո նա երեկ եղավ Արմավիրի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք բնակավայրերում։ Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին կանգառն Ագարակում էր։


Իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ագարակցիներին և քաղաքապետին։ «Ես նրան չտեսա, բայց իմ բարևը կփոխանցեք քաղաքապետին։ Ագարակը, Մեղրին ոչ թե Հայաստանի հարավային դարպասն են, այլ կենտրոնական մասը։ Ես խոնարհվում եմ ձեր առաջ, բայց ամոթ մարզպետին, քանի որ շատ կեղծիքներ կար այստեղ»,– ասաց նա՝ նշելով, որ պատասխան են տալու բոլորը, ովքեր թույլ տվեցին, որ Ագարակի պոլիկլինիկայում պաստառներ փակցնել։ «Ամոթ, ժողովրդին հարիֆի տեղ դնելով՝ ասում են, որ արդար է եղել ընտրությունները»,–ասաց նա։


Խոսքն ուղղելով ագարակցիներին՝ վերջինս ասաց, որ արդեն ընտրություններն անցան, և նրանք հաղթել են։ «Բայց ես մտնելով պոլիկլինիկա՝ այլ բան հասկացա, այդ վախը պետք է հանեք ձեր մեջից։ Իշխանական Երևանից նայելով Ագարակ և Սյունիք, իրենք պետք է տեսնեն, որ ժողովուրդը հաղթել է։ Ագարակը հաղթել է, կարող է գողացել են, կեղծել են ձեր քվեն, ուրեմն պարոն Խաչատրյան, ժողովուրդը պահանջում է ձեր հրաժարականը»,–ասաց նա։


Վերջինս անդրադարձավ նաև Սյունիքից սկիզբ առած «Հայոց Արծիվներ» կազմակերպությանը և ասաց. «Սյունիքում «Արծիվներ» կազմակերպություն կա, որը Նժդեհ է ասում, բայց շատ հեռու է Նժդեհից»։



 


13.32

Դուրս հանեք հանրային տարածքից ՀՀԿ գրասենյակը՝ Ր. Հովհաննիսյանի պահանջը Մեղրիի քաղաքապետին


Մեղրի այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր նախ այցելեց Մեղրիի քաղաքապետարան՝ քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ հանդիպման, որի ժամանակ պահանջեց, որպեսզի հանրային տարածք հանդիսացող քաղաքապետարանի առաջին հարկից դուրս հանվի «Հանրապետական» կուսակցության գրասենյակը:
«Ամեն ինչ չէ, որ պետության, ժողովրդի գրպանից փող է վերցնում կուսակցությունը կամ իշխանությունը և քաղաքապետարանում կուսակցության գրասենյակ հիմնում: Եվ Դուք ասում եք՝ գործ անել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Մեղրիի քաղաքապետը նեղսրտած նկատեց, որ քաղաքը հիշում են ինչ-ինչ առիթներով միայն:
«Որևէ մի հատ կուսակցություն խնդիր լուծել է՞ էս քաղաքի համար, թող որևէ տնտեսական խնդիր լուծեր: Ես որպես քաղաքապետ, ժողովրդի ձայնն եմ լսել, և իրենց ասել եմ, որ այ, արել եմ էս, էս, էս բաները»,- ավելացրեց քաղաքապետը:


Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց բացել Ազգային ժողովի կայքը և տեսնել, թե որքան օրենսդրական նախաձեռնություններ ունի «Ժառանգություն» կուսակցությունը, որոնք նաև վերաբերում են Մեղրիին, սակայն, մերժվել են հենց հանրապետականի կողմից:


Նա անդրադառնալով ընտրություններին՝ ասաց, որ համարում է, որ իրականացվել է հակաօրինական գործընթաց և ավելացրեց, որ ժամը երեքին հանդիպելու է Սյունիքի մարզպետին՝ իր գրասենյակի դիմաց, ժողովրդի անունից պահանջելու նրա հրաժարականը՝ իր հակաօրինական գործողությունների համար: «Մի մարզպետի մասին, որ խոսում եք, 1990-ական թվականներին մարդիկ սահման են պահել, էսօր ժամանակն է երկիրը տնտեսապես զարգացնելու, էս ժողովրդին կերակրեն»,- արձագանքեց Մեղրիի քաղաքապետը:


Մոտ տասը րոպե զրուցելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը Մեղրիի քաղաքապետին հարցրեց նրա անունը և ներկայացավ. «Ես Րաֆֆին եմ»: Նա նաև հայտնեց, որ երեկ իր հետ Սյունիք եկած անձանց, որոնք զանգահարել են տեղի հյուրանոցներում գիշերելու համար, ասել են, որ տեղեր չկան:


Ի պատասխան քաղաքապետն ասաց, որ ինքը հյուրանոցի տեր չէ:
«
Բայց ասեմ Ձեզ, որ մենք բոլորս պիտի պատասխան տանք օրենքի առաջ»,-ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Արշավիր Հովհաննիսյանն էլ ասաց, որ հետևյալն ունի ասելու.«Մի անգամ ուզում եմ, որ Մեղրիից գնաք էն տպավորությամբ, որ ընտրությունների արդյունքները միշտ կատարվում է իդեալական:

 

 
Live Video app for Facebook by Ustream