Սյունիքում վրաերթի են ենթարկել 19-ամյա երիտասարդի

09:36 • 27.02.13

«ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 26-ին՝ ժամը 20.15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի։


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: