Շվեյցարիայում անհայտ անձինք գնդակահարել են փայտավերամշակման գործարանի աշխատակիցներին
Շվեյցարիայի գործարաններից մեկում կրակահերթի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով 20 minuten կայքին։
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր, Լյուցերն քաղաքից ոչ հեռու գտնվող Kronospan փայտավերամշակման գործարանում։ Ինչպես նշում է աղբյուրը, անհայտ անձինք ներխուժել են գործարանի ճաշարան և կրակել աշխատակիցների ուղղությամբ։
Ոստիկանությունը դեռ չի բացահայտում ողբերգության հանգամանքները։ Ըստ իրավապահների տվյալների՝ 5 մարդ զոհվել է, ևս 7-ը ստացել են վնասվածքներ և հոսպիտալացվել։
Ձերբակալվել են արդյոք հանցագործները, չի հաղորդվում։ Դեպքի վայր են ժամանել 3 ուղղաթիռ, ոստիկանների, բժիշկների և փրկարարների 15 մեքենա։
Դեպքից օրեր առաջ գործարանի ղեկավարությունը հայտնել էր արտադրության կրճատման մասին։










