Իսպանիայում գործադուլի պատճառով մոտ 1200 չվերթ կհետաձգվի
Իսպանական Iberia, Air Nostrum և Vueling ավիաընկերությունների աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով մարտի 4-8-ը մոտ 1200 չվերթ կհետաձգվի, հայտնում է Euromag-ը։
Iberia-ն ստիպված կլինի հետաձգել 431 չվերթ, Air Nostrum-ն ու Vueling-ը` 750-ից ավելի։ Կայքը նշում է, որ առավելապես չեղյալ կհայտարարվեն միջազգային չվերթերը դեպի Լոնդոն, Հռոմ, Նյու Յորք, Բուենոս Այրես և այլ խոշոր քաղաքներ։
Գործադուլի մասնակիցները բողոքում են աշխատատեղերի կրճատման և ցածր աշխատավարձերի դեմ։ Նրանք մտադիր են գործադուլի նոր ակցիա անցկացնել նաև մարտի 18-22-ը։










