Ստրոս-Կանը չի կարողացել դատարանով կանխել նախկին սիրուհու գրքի տպագրությունը

10:49 • 27.02.13

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը չի կարողացել դատական կարգով կանխարգելել նախկին սիրուհու գրած գրքի հրատարակումը, հաղորդում է gazeta.ru-ն։

 

«Գեղեցկուհին և հրեշը» վեպում Ստրոս-Կանի անունը չի նշվում։ Դրանում նկարագրվում է հեղինակի՝ Մարսելա Յակուբի հարաբերությունն ինչ-որ տղամարդու հետ։


Գրքի հեղինակն իր հարցազրույցներում նշել է, որ հերոսի նախատիպը եղել է Ստրոս-Կանը։


ԱՄՀ նախկին ղեկավարը կարողացել է միայն հասնել նրան, որ գրքում ներդիր լինի։ Հեղինակը նաև պետք է 50.000 եվրո վճարի նրան։

 

2011թ.-ին Ստրոս-Կանը ստիպված էր եղել հրաժարական տալ, երբ Նյու Յորքի հյուրանոցի հավաքարարը նրան մեղադրել էր բռնաբարության փորձի համար։