Սիրիայում վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 70 երեխա է սպանվել. իրավապաշտպաններ
Ըստ Human Rights Watch-ի տվյալների՝ անցյալ շաբաթվա ընթացքում Սիրիայում զոհվել է առնվազն 70 երեխա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ իրավապաշտպանների տվյալների՝ փետրվարի 18-ից 22-ը ռմբակոծությունների արդյունքում, որոնք Հալեպի բնակելի թաղամասերի ուղությամբ իրականացրել են կառավարական ուժերը, զոհվել է 141 մարդ:
Ըստ UNICEF-ի տվյալների, Դամասկոսում դպրոցի տարածքում մեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 20 երեխա:










