Վենեսուելացի բանտարկյալը փորձել է փախչել՝ թաքնվելով ճամպրուկում

17:40 • 27.02.13

Վենեսուելայի «Յարե» բանտի կալանավոր Հեդիսոն Հեսուս Գարսիա Մենդոսան թաքնվել է ճամպրուկում՝ ազատության մեջ հայտնվելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 

 

Նրա հանցակցուհին դժվարությամբ փակել է ճամպրուկը և պատրաստվել դուրս գալ բանտից։ Նրանց գուցեև հաջողվեր դուրս գալ, սակայն խանգարել է անվտանգության աշխատակցի զգոնությունը, ով նկատել է, թե ինչպես է կինը դժվարությամբ քարշ տալիս ճամպրուկը։

 

Բանտապետի առանձնասենյակում կայացած տհաճ զրույցից հետո պարզ է դարձել, որ 22-ամյա Սուսանա Բլանկոն 7 հազար բոլիվար է ստացել (ավելի քան 1 000 դոլար) կալանավորին դուրս բերելու համար։

 

Պարզվել է նաև, որ դա գումարի մի մասն է եղել։ Եվս 20 հազար բոլիվար (ավելի քան 3 հազար դոլար) ստիպված են եղել վճարել բանտարկյալների պարագլխին, առանց որի իմացության բանտի միջանցքներով նույնիսկ մուկ չի վազում։


Չկայացած փախուստի վերաբերյալ գործը փոխանցվել է դատախազություն։