Յուրօրինակ կենդանական նկարներ թռչնի փետուրների վրա (լուսանակարներ)
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում ապրող և ստեղծագործող նկարչուհի Բրենդա Լիոնսը զարմացնում է թռչնի փետուրների վրա նկարելու ինքնատիպ արվեստով, որը նա բավականին լավ է յուրացրել:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ Բրենդան հնդկահավի թոշնած փետուրների վրա ակրիլային ներկերով անհավանական գեղեցկության կենդանական պատկերներ է նկարում՝ իր այսպես կոչված՝ «Զարդարված փետուրներ» շարքի համար:
Բրենդան բազմատաղանդ անձնավորություն է. նա նկարչուհի, պատկերազարդող և ոսկերիչ է, ով նաև գիշատիչ թռչունների հանդեպ անտարբեր չէ: Իր նկարազարդումների համար նա կիրառում է բազեի, բուի և այլ թռչունների փետուրներ:
Նա նաև երևակայական աշխարհների սիրահար է և իր կենդանական նկարների շարքը համալրել է առասպելական կերպարներով, ինչպիսիք են վիշապներն ու փյունիկը:
















