Բոտիչելիի «Նստած Սուրբ Հովսեփը» կտավն աճուրդի կհանվի

17:33 • 29.05.14

Վերածննդի ժամանակաշրջանի մեծագույն իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելիի բացառիկ կտավը հուլիսին վաճառքի կհանվի Լոնդոնում կայանալիք աճուրդում, այն վաճառքի է հանվում 100 տարվա մեջ առաջին անգամ, գրում է newsru.com-ը։

 

Համաձայն փորձագետների եզրակացության՝ «Նստած Սուրբ Հովսեփը» կտավը Բոտիչելիի միակ պահպանված էսքիզն է։ Այն համարում են նաև 1480-ականներին վարպետի ստեղծած միակ նկարը։

 

Ըստ նախնական գնահատականների՝ աշխատանքը կարող է Sotheby's աճուրդի տանը բերել մինչև 1.5 մլն ֆունտ ստեռլինգ։


Նկարը վաճառում է բարերար Բարբարա Պյասեկա Ջոնսոնը՝ Johnson & Johnson ընկերության հիմնադիր Ջոն Սյուարդ Ջոնսոնի այրին։