Ամերիկացին հսկայական ծաղիկներ է ստեղծում ապակուց (լուսանկարներ)

18:39 • 29.05.14

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի բնակիչ Ջեյսոն Գամրաթը տաղանդավոր ապակեգործ է, ով իր մասնագիտական հմտությունները գործի դնելով՝ կարողանում է արվեստի չափազանց գեղեցիկ ու տպավորիչ գործեր ստեղծել։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, Գամրաթն ապակու միջոցով պատրաստում է հսկայական չափեր ունեցող բազմատեսակ ծաղիկներ, որոնց նայելիս դժվար է կռահել, թե դրանք ինչ նյութից են պատրաստված։
 

25-ամյա երիտասարդը պատմել է, որ ծաղիկներն այդքան մեծ չափերով է պատրաստում, քանի որ ցանկանում է մարդկանց ստիպել ամենայն ուշադրությամբ ու մանրազնին ուսումնասիրել ծաղիկների կառուցվածքը։
 

Գամրաթը նշել է, որ սկսել է այս գործով զբաղվել 16 տարեկանից և արդեն հասցրել է մի շարք անհատական ցուցահանդեսներ ունենալ հարազատ քաղաքում։