Քվենտին Տարանտինոյի և Ումա Թուրմանի միջև սիրավեպ է սկսվել. US Weekly (լուսանկարներ)
Կինոոլորտում 20 տարվա հաջող համագործակցությունից հետո տաղանդավոր ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ու դերասանուհի Ումա Թուրմանը որոշել են իրենց ընկերական հարաբերությունները լիովին նոր մակարդակի վրա տեղափոխել, գրում է The Daily Mail-ը՝ US Weekly-ին հղումով։
Ամերիկյան շաբաթաթերթի տեղեկություններով, Տարանտինոն սիրավեպ է սկսել իր «մուսայի»՝ Թուրմանի հետ, երբ վերջինս անցյալ ամիս բաժանվել է փեսացուից՝ Արփադ Արկի Բուսոնից։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը US Weekly-ին պատմել է, որ Տարանտինոն տարիներ շարունակ սիրել է Թուրմանին, և այժմ նրանք միասին են։
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս օսկարակիր ռեժիսորն ու դերասանուհին 2 տարբեր միջոցառումների շրջանակներում միասին են հայտնվել Կաննի 67-րդ կինոփառատոնի կարմիր գորգին՝ ունենալով բավական երջանիկ տեսք։





















