Ժերար Դեպարդյոն հարկերը վճարել է Ռուսաստանում

10:28 • 30.05.14

Իբրև ռուսաստանցի գործարար գրանցված ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն հարկերը վճարել է այդ երկրում, հայտնում է «Իզվեստիյա» թերթը:

 

Նա իր հարկային հաշվետվությունն է ներկայացրել Ռուսաստանի հարկային ծառայություններին՝  Դաշնային հարկային ծառայության Մորդովիայի Հանրապետության վարչությանը, ըստ որի՝ 2013-ին նրա եկամուտները չեն գերազանցել 60 մլն ռուբլին: Այս գումարից, ըստ ռուսաստանյան օրենքների, նա 6 տոկոսի հարկ է վճարել՝ որպես անհատ ձեռներեց։

2013-ին նրա եկամտի աղբյուրը եղել է «Զայցև +1» սերիալը և «Վիկտոր» ֆիլմը։

 

Դեպարդյոն առայժմ չի շտապում ավելացնել իր եկամուտները Ռուսաստանում, ինչպես նաև՝ թոշակ չի ակնկալում Ռուսաստանից։

Դեպարդյոն ՌԴ-ի գործարար էր գրանցվել անցած տարվա մայիսին։