Dr Dre-ն Apple-ի շնորհիվ դարձել է հիփ հոփի ամենահարուստ ներկայացուցիչը
Օրերս ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հաստատեց, որ 3 մլրդ դոլարով գնում է ականջակալներ ու բարձրախոսներ արտադրող Beats Electronics-ը, ինչի շնորհիվ ընկերության համահիմնադիր, հայտնի ռեփեր ու պրոդյուսեր Dr Dre-ն դարձել է հիփ հոփ մշակույթի ամենահարուստ ներկայացուցիչը։
Ինչպես նշում է The Guardian-ը, փոխշահավետ գործարքի արդյունքում Dr Dre-ի կարողությունը զգալի ավելացել է՝ հասնելով գրեթե 1 մլրդ դոլարի։ Հայտնի է, որ Apple-ի գոյության ընթացքում սա ընկերության ամենաթանկ ձեռքբերումն է։
Աղբյուրը հավելում է, որ նախքան այս հիփ հոփի ամենահարուստ ներկայացուցիչն էր համարվում ռեփեր Պաֆ Դեդին, ում կարողությունը գնահատվում է 700 մլն դոլար։










