


















































Թղթե արվեստը լայն տարածում է գտել վերջին շրջանում և կիրառվում է այնպիսի ձևերով, այնպիսի միջոցներով, որ երբեմն դժվար է հավատալ, որ այդ արվեստի գործը ստեղծվել է միայն թղթից։
Առաջին անգամ թղթե արվեստի գործեր պատրաստվել են Ճապոնիայում՝ հազարավոր տարիներ առաջ։ Դա բավականին բարդ աշխատանք է, որը ժամանակի ընթացքում տարբեր վարպետների կողմից ենթարկվել է փոփոխությունների, որոնք նոր և տարբեր միջոցներ են փնտրել՝ զարմանալի աշխատանքներ ստեղծելու համար։
Ամենակարևոր պայմանը տվյալ արվեստի համար վարպետների զգուշությունն է, քանի որ թուղթը բավականին նուրբ է և հեշտությամբ վնասվում է։
1mpics.com-ը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հեղինակների՝ թղթից պատրաստված արվեստի գործերի լուսանկարները։



















































