Առնոլդ Շվարցենեգերի որդին սեփական պիցցերիան է բացել (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը, սեփական պիցցերիան է բացել։ Բացման կապակցությամբ մեծ հյուրասիրություն է կազմակերպվել բոլոր հյուրերի համար, գրում է luxlux.net-ը։
Եվ, իհարկե, նորաբաց հաստատության առաջին հյուրերի թվում են եղել երիտասարդ սեփականատիրոջ ընտանիքը և ընկերները, ինչպես նաև՝ «աստղային» հայրիկը։
«Ես այնքան երջանիկ եմ, որ նման ընտանիք և ընկերներ ունեմ»,- գրել է Պատրիկը սոցկայքերից մեկում։















