Բրյուսելում կկայանա «Տիտանիկը՝ ուղևորների աչքերով» ցուցահանդեսը

20:27 • 30.05.14

Մայիսի 31-ին Բրյուսելի Palais 2-ում կբացվի «Տիտանիկը՝ ուղևորների աչքերով» ցուցահանդեսը, որը այցելուներին հնարավորություն կտա կործանված նավի պատմությանը ծանոթանալ ուղևորների հուշերով: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով La Capitale-ին:


Մայիսի 31-ից սեպտեմբերի 30-ը այցելուները կարող են տեսնել նավաբեկության ենթարկված «Տիտանիկի» մասունքները: Հավաքածուն ընդհանուր առմամբ՝ ջրից դուրս բերված մոտ 5.500 ցուցանմուշից է բաղկացած:


Ցուցանմուշների ցանկը համալրել է ո՛չ միայն ջրից դուրս բերված սպասքը, այլև՝ հիանալի պահպանված օծանելիքի տուփերը: Ցուցահանդեսի ժամանակ յուրաքանչյուր այցելու կարող է իրեն «Տիտանիկի» ուղևոր զգալ:


Ցուցահանդեսի ղեկավարությունը նշել է, որ դա պարզապես զվարճանք այգի չէ, այլ հնարավորություն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: