Բնության հրաշալիքներն ու մարդկանց կենսակերպը՝ National Geographic Traveler-ի լուսանկարներում
National Geographic Traveler ամսագիրը հրավիրում է լուսանկարիչներին, ճանապարհորդներին ու լավ կյանքի սիրահարներին մրցույթին ներկայացնել իրենց ամենահաջողված լուսանկարները ողջ աշխարհից:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ ամսագիրը հայտարարել է իր 26-րդ ամենամյա National Geographic Traveler Photo Contest զբոսաշրջային լուսանկարների մրցույթի բացումը, որն ավարտվելու է հունիսի 30-ին:
Մրցույթին կարող են մասնակցել ճանապարհորդական՝ բացօթյա տեսարաններ, բնապատկերներ, հանպատրաստից պատկերված պահեր ներկայացնող լուսանկարները:
Ինչպես նշվում է ամսագրի կայքում, նա, ով կարժանանա առաջին տեղի մրցանակին, հնարավորություն կստանա ևս մեկ անձի հետ մասնակցելու National Geographic-ի 8-օրյա արշավին դեպի Ալյասկա:
Երկրորդ տեղն զբաղեցնողը կմասնակցի National Geographic Photo-ի 5-օրյա սեմինարին Նյու Մեխիկոյում: Երրորդ տեղի համար նախատեսված մրցանակն է 6-օրյա ծովային ճանապարհորդություն երկու անձի համար:
Ստորև ներկայացնում ենք 2014-ի մրցույթին արդեն իսկ ներկայացված լուսանկարները, որոնք պատկերում են ամենատարբեր երևույթներ՝ կենցաղ, բնություն, ապրելակերպ, մշակույթ և այլն:
Հյուսիսափայլը Նորվեգիայից

Պապուա Նոր Գվինեայի բնակիչները

Մորեյն լիճը, Կանադա

Հարսանիք Երուսաղեմում

Էկվադոր

Կանայք՝ Մեռյալների օրը (Dia de los Muertos) յուրատեսակ տոնակատարության ժամանակ, երբ հիշում են մահացած հարազատներին:

Ծառի ճյուղավորման տեսք ունեցող գետային համակարգը Մեխիկոյում

Գալապագոսյան կղզիներ

Աշտարակ-ժայռեր











