Անջելինա Ջոլին հաստատել է, որ բանակցում է Կլեոպատրայի դերի համար

19:32 • 01.06.14

Ամերիկացի հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին BBC Radio 5-ի եթերում հաստատել է, որ բանակցում է Եգիպտոսի լեգենդար թագուհի Կլեոպատրայի դերի համար:


Վերջին շրջանում հաճախակի էին խոսակցություններ լինում այս մասին, սակայն դերասանուհին, առաջին անգամ է պաշտոնապես խոսել դերի մասին:


38-ամյա Ջոլին, մասնավորապես, ասել է, որ սցենարը հիմնականում պատրաստ է, սակայն տարբեր գաղափարներ կան՝ ֆիլմի համար, որոնք էլ և քննարկվում են:


Այժմ Ջոլին ներկայացնում է իր նոր կինոհերոսուհուն՝ Չար կախարդուհուն՝ Disney-ի համանուն ֆիլմով: