Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենտա» ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում 2 օրում 70 մլն դոլար է հավաքել

11:59 • 02.06.14

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենտա» դիսնեյյան ֆիլմը վստահորեն կարելի է համարել Ջոլիի ամենահաջողված ֆիլմը, քանի որ այն անցած հանգստյան օրերի ընթացքում հյուսիսամերիկյան կինովարձույթում հավաքել է 70 մլն դոլար։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ի տարբերություն Ջոլիի մասնակցությամբ այլ ֆիլմերի՝ այս ցուցանիշը բացարձակ ռեկորդային է դերասանուհու համար։

 

Disney ընկերության ղեկավարներից մեկը՝ Դեյվ Հոլիսը, նկատել է, որ «Մալեֆիսենտայի» նման հաջողությունը նախևառաջ պայմանավորված է Ջոլիի մասնակցությամբ։
«Նրա հմայքի առջև անզոր են սեռային ու տարիքային սահմանները»,-նշել է Հոլիսը։

 

Հիշեցնենք, որ ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 28-ին։ Դերասանուհին միջոցառմանը ներկայացել է ամուսնու՝ Բրեդ Փիթի ու երեխաների հետ։
 

Partners in crime: Brad Pitt joined his wife at the West Coast premiere and the pair looked dashing

Picture perfect: Brad Pitt and Angelina Jolie were joined by their children (L-R) Pax, Zahara, Knox, Shiloh and Maddox at the the premiere of Disney's Maleficent in Hollywood

Stunner: Angelina Jolie was a traffic-stopper at the premiere of Maleficent in Los Angeles on May 28

Top of the list: Maleficent Walt Disney's special-effects laden take on Sleeping Beauty's wicked fairy godmother, captivated moviegoers, collecting $70 million in ticket sales to win the North American weekend box office stakes