Հնագետները պնդում են, որ Չինաստանում հայտնաբերել են աշխարհի ամենահին տաբատը (լուսանկար)
Հնագետները պնդում են, որ Չինաստանում հայտնաբերել են աշխարհի ամենահին տաբատը, հայտնում է Газета-ն՝ հղում անելով ScienceNews-ին։
Ըստ նրանց՝ մոտ 3.400-ամյա տաբատը հայտնաբերվել է Թարիմի լեռնախորշում, որը գտնվում է Չինաստանի արևմտյան հատվածում։ Գիտնականները կարծում են, որ իրենց գտածոն ժամանակին պատկանել է ասիացի քոչվորի։
Բացի այդ, նրանք վստահ են, որ տաբատն ամենահինն է աշխարհում։ Սակայն տաբատի կարևորությունն այն է, որ ներկայացնում է, թե ինչպիսի տաբատներ են պատրաստել քոչվորները ձի քշելու համար։











