Փարիզում թալանել են Սալվադոր Դալիի թանգարանը

15:47 • 02.06.14

Սալվադոր Դալիի փարիզյան թանգարանից գողացել են ժամացույցի քանդակային պատկեր, որը հայտնի է «Profile of Time» անվանումով։ Գողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Ոստիկանության տվյալներով՝ չարագործները մտադիր են եղել գողանալ նաև այլ իր, սակայն զբոսաշրջիկներից մեկի զգոնությունը թույլ չի տվել նրանց տանել Դալիի «Ժամանակի պարը» քանդակը։ Բոլոր աշխատանքները գտնվել են ապակու ետևում, սակայն ահազանգման համակարգ տեղադրված չի եղել։ Բռնել հանցագործներին չի հաջողվել։

 

Գողացված քանդակը Դալին ստեղծել է 1977-ին, այն խորհրդանշում է ժամանակի անխուսափելի ընթացքը։ Աշխատանքում հետաքրքիր մասն այն է, որ վարպետը ժամացույցի վրա պատկերել է իր իսկ դեմքը։

 

Փարիզում Դալիի թանգարանը բացվել է 1991-ին։ Այստեղ ներկայացված է հեղինակի ավելի քան 300 աշխատանք։