Վրաստանը Գերմանիային կվերադարձնի 18-րդ դարի 2 գիրք

10:23 • 02.06.14

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին կվերադարձնի 2 գիրք, որոնք դուրս են բերվել երկրից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Գրքերի վերադարձման արարողությունը կկայանա հունիսի 2-ին Բեռլինի Բոդե թանգարանում, հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին։

 

Խոսքը 2 գրքերի մասին է, որոնք տպագրվել են 18-րդ դարում։ Գրքերը Գերմանիայից բերված հնագույն գրքերի հավաքածուի մի մասն են, որը հայտնաբերվել է Թբիլիսիի համալսարանի գրադարանում՝ 2006-ին։ Գրքերի ընդհանուր թիվը հավաքածուում 70.000 է։

 

Երկու գրքերի փոխանցումը կդառնա ամբողջ հավաքածուի վերադարձման խորհրդանշական սկիզբը։ Թբիլիսին համաձայնել է վերադարձնել գրքերը Գերմանիային մի քանի տարի տևած բանակցություններից հետո։ Մյուս գրքերի փոխանցումը դեռևս համաձայնեցված չէ։