Անջելինա Ջոլին ասել է, որ Կլեոպատրայի դերից հետո կավարտի դերասանական կարիերան

16:25 • 02.06.14

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով տեղեկացրել է եգիպտական թագուհի Կլեոպատրայի մասին կենսագրական ֆիլմում նկարահանվելու մտադրության մասին, նշել է, որ դա կլինի իր վերջին դերը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Ջոլիի խոսքով՝ «Կլեոպատրան» կլինի իր «կարապի երգը», ինչից հետո ինքը կկենտրոնանա ռեժիսորական ու մարդասիրական գործունեության վրա՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով հատուկ դեսպան։

 

37-ամյա դերասանուհին մանրամասնել է, որ եգիպտական թագուհու մասին ֆիլմի սցենարն արդեն գրված է, և այժմ քննարկվում է անձնակազմի մյուս անդամների ընտրության հարցը։