Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել սևամորթներին ծաղրելու համար

15:45 • 02.06.14

Կանադացի հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերը ստիպված է եղել ներողություն խնդրել վաղուց արված մի տեսանյութի պատճառով, որում նա ծաղրում է սևամորթներին՝ «նեգրերի» մասին անպարկեշտ արտահայտվելով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, տեսանյութն արվել է 5 տարի առաջ, երբ Բիբերը դեռևս 15 տարեկան դեռահաս էր, սակայն բրիտանական The Sun պարբերականը տեսանյութը «ջրի երես է» դուրս բերել միայն այժմ։

 

Այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ Բիբերն ասել է, որ այն ժամանակ ինքը երեխա էր ու չի գիտակցել, որ «նեգր» բառն ինչքան վիրավորական կարող է լինել որոշ մարդկանց համար։

 

«Ես ներողություն եմ խնդրում տեսանյութի հրապարակման համար։ Իմ պահվածքն ուղղակի մանկամիտ էր ու աններելի»,- ասել է Բիբերը։