Թալանել են Մայլի Սայրուսի տունը. նա զրկվել է Maserati-ից և ոսկեղենից
Ամերիկացի սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը կողոպուտի զոհ է դարձել, հայտնում է Sky News-ը:
Անհայտ կինն ու տղամարդը մտել են նրա տուն ու առևանգել շքեղ մեքենան՝ Maserati մակնիշի, ինչպես նաև՝ ոսկեղեն: Մեքենան 2014 թվականի է, իսկ զարդերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնում է, որ կողոպուտը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Այս ընթացքում 21-ամյա երգչուհին համերգային շրջագայության է Եվրոպայում:
Վերջին 8 ամսում սա երկրորդ գողությունն է Սայրուսի տնից:










