Հոլիվուդը ցանկանում է օգտագործել ԱՄՆ-ի անօդաչուները
Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիան պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությանը՝ երկրի ռազմական անօդաչուները նկարահանումների ժամանակ օգտագործելու թույլտվություն ստանալու համար։
Ինչպես նշում է The Guardian-ը, չի բացառվում, որ մոտ ժամանակներս որոշ հոլիվուդյան կինոընկերություններ հնարավորություն ստանան կիրառել սարքերը՝ ֆիլմերում տպավորիչ օդային տեսարաններ ստանալու ու հանդիսատեսի կինոդիտումն առավել հետաքրքիր դարձնելու համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիան մի մարմին է, որը ներկայացնում է հոլիվուդյան բոլոր կինոստուդիաներն ու կազմակերպում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։










