Օսկարակիր Լուպիտա Նիոնգոն կնկարահանվի նոր «Աստղային պատերազմներում»

10:33 • 03.06.14

Քենիացի դերասանուհի Լուպիտա Նիոնգոն, ով հեղինակավոր «Օսկար» մրցանակի է արժանացել «Ստրկության 12 տարիները» ֆիլմի համար, կմիանա «Աստղային պատերազմներ. դրվագ 7-րդ» ֆիլմի դերասանական խմբին։

 

Ինչպես տեղեկացնում է Лента-ն, Նիոնգոյից բացի նոր ֆիլմում կնկարահանվի Գվենդոլին Կրիստին, ով հայտնի է «Գահերի խաղ» (Throne games) սերիալից։ Հայտնի է նաև, որ նոր ֆիլմում կնկարահանվեն օրիգինալ եռապատման դերասաններ Հարիսոն Ֆորդը, Մարկ Հեմիլը, Քերի Ֆիշերը, Փիթեր Մեյհյուն, Էնթոնի Դենիելսը, Քենի Բեյքերը։

 

«Աստղային պատերազմներ. դրվագ 7-րդ» ֆիլմի ռեժիսորն է Ջեյ Ջեյ Աբրամսը. այն կինովարձույթում կհայտնվի 2015թ. դեկտեմբերի 18-ին։ Նկարահանումները սկսվել են 2014թ. մայիսին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։