Լոնդոնում 2 մլն ֆունտ ստեռլինգով վաճառվել է Մալևիչի «Գյուղացու գլուխը» կտավը
Լոնդոնում կայացած Sotheby's աճուրդում 2 մլն ֆունտ ստեռլինգով վաճառվել է Կազիմիր Մալևիչի «Գյուղացու գլուխը» կտավը, հայտնում է РИА Новости-ն։
Աշխատանքի նախնական արժեքը 600-800 հազ. ֆունտ է եղել։ «Գյուղացու գլուխը» էսքիզ է նկարչի հիմնական «Գյուղացիական հուղարկավորություններ» նկարի համար, որը ցուցադրվում է Բեռլինում 1927-ից՝ 70 այլ աշխատանքների հետ։ Այդ բոլոր նկարները Մալևիչը Խորհրդային միություն վերադառնալիս ստիպված է եղել թողնել արտերկրում։
«Մալևիչի կարևոր աշխատանքները հայտնվում են աճուրդներում մոտ 10 տարին մեկ անգամ։ «Գյուղացիական հուղարկավորություններ» մեծ կտավը կամ կորել է, կամ ոչնչացվել, նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Իսկ ինչ վերաբերում է հենց այս՝ «Գյուղացու գլուխը» կտավին, ապա կարելի է ասել, որ դրանում արտացոլվում են ռուսական սրբապատկերների նկարազարդման ավանդույթները»,- ասել է աճուրդի տան ռուսական բաժնի ղեկավար Ֆրանսիս Ասկվիտը։










