Օլիվեր Սթոունը կէկրանավորի Սնոուդենի մասին գիրքը
Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը կէկրանավորի ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին գիրքը, հայտնում է Корреспондент-ը։
«Սա մեր ժամանակակից կյանքի մեծագույն պատմություններից է։ Դա հեշտ խնդիր չէ»,- ասել է կինոռեժիսորը։
Ֆիլմը կնկարահանվի The Guardian պարբերականի լրագրող Լյուկ Հարդինգի գրքի հիման վրա։ Նկարահանումների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Էդվարդ Սնոուդենը, ով մի քանի տարի շարունակ աշխատել է ամերիկյան հատուկ ծառայություններում, 2013թ. ամռանը որոշ պարբերականների լրագրողներին է փոխանցել Ազգային անվտանգության գործակալության գաղտնի նյութեր։










