Պիզայի աշտարակն այլևս չի թեքվում. փորձագետներ
Մի խումբ ինժեներներ, որոնք աշխատել են Պիզայի աշտարակի անկման գործընթացը դադարեցնելու ուղղությամբ, հաշվետվություն են ներկայացրել աշխատանքների ավարտի մասին, փոխանցում է rosbalt.ru-ն։
Այսպիսով՝ 800 տարվա մեջ առաջին անգամ ճարտարապետական օբյեկտն ամուր կանգնած է իր հիմքի վրա և այլևս չի թեքվում։
Աշտարակի անկումը հաջողվել է դադարեցնել շնորհիվ նրա, որ 7 տարի առաջ ինժեներները դրա հյուսիսային հատվածի տակից հանել էին 700 տոննա հող և, այդպիսով, հավասարեցրել կառույցը կես մետրով։
Այժմ փորձագետները, չափումներ անելով, եկել են այն եզրահանգման, որ աշտարակը դադարել է թեքվել, և կպահպանվի այդ դիրքում առնվազն 200 տարի։










