Բրեդ Փիթը մեկնաբանել է իր վրա կատարված հարձակումը

11:07 • 03.06.14

Ամերիկացի հայտնի դերասան Բրեդ Փիթը մեկնաբանել է օրեր առաջ կարմիր գորգին իր վրա կատարված հարձակումը, հայտնում է People հանդեսը:

 

Հիշեցնենք, որ Հոլիվուդում «Մալեֆիսենտա» (Maleficent) ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասան Բրեդ Փիթի վրա էր հարձակվել ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը։

 

Փիթն ասել է, որ ինքը «դեմ չէ էքսհիբիցիոնիստին»՝ Սեդյուկին, սակայն նա խոսել է նաև հետևանքների մասին:

 

«Եթե այդ մարդն այդպես շարունակի, ապա կփչացնի ամեն ինչ երկրպագուների համար, որոնք ամբողջ գիշեր սպասում են ինքնագրի կամ ինքնալուսանկարի: Չէ՞ որ մարդիկ կսկսեն վախենալ ամբոխին մոտենալուց»,- նշել է Փիթը:

 

Դերասանն ասել է, որ Սեդյուկը չպետք է կրկնի կնոջ զգեստի տակ մտնելու արարքը. Կաննի կինոփառատոնի ժամանակ նա մտել էր Ամերիկա Ֆերերայի երեկոյան զգեստի տակ: 

 

Ավելի վաղ Լոս Անջելեսի դատարանը Սեդյուկին արգելել էր մոտենալ Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին, ինչպես նաև այցելել որևէ շոու, անդրանիկ ցուցադրության Հոլիվուդում և Լոս Անջելեսում, որոնք կայցելեն նաև տվյալ աստղերը։

 

Surprise attack: The Ukranian reporter can be seen being arrested, left, while Brad is shielded by his security, right

Violent scuffle: Sediuk was wrestled to the ground by security, nearly losing his trousers in the process