Տոկիոյում բացվել է ճապոնական նորաձևությանը նվիրված ցուցադրություն (լուսանկարներ)

12:05 • 03.06.14

Տոկիոյի Yamatane թանգարանում բացվել է յուրահատուկ ցուցադրություն, որը միավորում է տարբեր ժամանակաշրջանների ճապոնական արվեստի գործերը՝ միջնադարից մինչև 20-րդ դար։ 70 կտավներում և փորագրություններում պատկերված են իրենց ժամանակի ամենանորաձև կերպարները, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Նշվում է, որ բոլոր նրանց համար, ովքեր ցուցադրությանը կժամանեն կիմոնոյով, մուտքը կլինի անվճար։

 

Ցուցադրությունը բաժանված է 3 մասի՝ «շքեղ ջենթլմեններ», «նրբագեղ տիկնայք» և «նորաոճ մարդիկ»։ Այցելուները կտեսնեն տարբեր ժամանակների և խավերի նորաձև ներկայացուցիչների՝ սամուրայներ, կանացի դերասաններ և 20-րդ դարասկզբի ճապոնացի դենդիներ՝ եվրոպական կոստյումներով և փողկապներով։ Կանանց հագուստները ներկայացնում են շքեղ կիմոնոներից մինչև պարզ նրբագեղ զգեստներ։

 

Թանգարանը բաց է յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթի օրերից, մինչև հուլիսի 13-ը։