Ֆրանսիացի լուսանկարիչը ծովի ալիքները ներկում է ծիածանի գույներով (լուսանկարներ)

11:19 • 03.06.14

Սովորաբար մարդկանց մոտ ծովը մտազուգորդվում է ամռան, արձակուրդների ու կրուիզների հետ։ Սակայն ֆրանսիացի լուսանկարիչ Առնո Լաժոնիի համար ծովը ստեղծագործելու անսպառ թեմա է։
 

Творчество Arnaud Lajeunie.
 
Ինչպես նկատում է World of Art-ը, Լաժոնին ոչ թե պարզապես լուսանկարում է ծովը, այլ դրան ավելացնում է հատուկ էֆեկտներ՝ ալիքերը ներկելով գունանյութերով։ Արդյունքում ստացվում են ծիածանի բոլոր 7 գույներով ներկված ալիքներ։
 
 
Цветные морские пейзажи от Arnaud Lajeunie.
 
 
Սովորաբար, ֆրանսիացին լուսանկարում է ծովը փոթորկի ժամանակ, երբ ալիքներն անասելի արագությամբ շարժվում են դեպի ափը։ Հենց այս պահը, ըստ հեղինակի, ամենագեղեցիկն է։ Ուստի նա փորձում է գունավոր ներկերի, ճիշտ ընտրված ռակուրսի ու լուսավորման միջոցով ավելի գեղեցիկ ներկայացնել այն։
 
 
Цветные волны.
 
 
«Մարդիկ կարող են տարիներ շարունակ անցնել փոթորկող ծովի կողքով ու չնկատել դրա գեղեցկությունը։ Սակայն հենց ես դրա մեջ մի քիչ ներկ եմ լցնում, նրանք սկսում են կանգ առնել ու այդ գեղեցիկ տեսարանը ֆիքսել՝ նկատելով ըմբոստ ալիքների ողջ հմայքը»,-նշել է լուսանկարիչը։
 
 
Море, окрашенное во все цвета радуги.
 
Цветное море.
 
Зеленые волны.
 
Необычное море Arnaud Lajeunie.
 
Синее море.
 
Красное море.
 
Море от Arnaud Lajeunie.