Պետերբուրգում «Ղրիմ» ներկայացում է բեմադրվում
«Սանկտ Պետերբուրգ Օպերա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Ալեքսանդրովը «Ղրիմ» անվանումով նոր բեմադրություն է անում, որը հիմնված է Մարիան Կովալի «Սևաստոպոլցիները» օպերայի վրա։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, ինքը՝ ռեժիսորը, բեմադրության ժանրը նշել է «օպերա-միտինգ»։ Ալեքսանդրովի մտահղացմամբ՝ բեմադրության ժամանակ հանդիսատեսը նստած կլինի բեմում՝ դերասանների շուրջ, ու կպատասխանի նրանց հարցերին։
Բեմադրության հիմքում ընկած են Ղրիմի համար պայքարի 3 հիմնական փուլերը՝ Ղրիմի պատերազմը, Հայրենական մեծ պատերազմն ու 2014թ. դեպքերը։
Ալեքսանդրովն արդեն 2 ամսից ավելի աշխատում է բեմադրության վրա։ Ընդհանուր առմամբ, աշխատանքներում ներգրավված է 40 մարդ։ «Ղրիմ» օպերա-միտինգի պրեմիերան կկայանա հուլիսի 10-ին։










